Հայաստանում հայտարարված համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների թիվը հասել է 328-ի:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչաձի կրճատման գործընթացը: Մայիսի 31-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 328 դատապարտյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանից:

Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - 29,

«Էրեբունի» - 78,

«Վարդաշեն» - 30,

«Դատապարտյալների հիվանդանոց» - 23,

«Երեւան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» - 35,

«Վանաձոր» - 14,

«Սեւան» - 40,

«Հրազդան» - 17,

«Աբովյան» - 1,

«Գորիս» -11,

«Կոշ» - 50։

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: