Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիս ամսին, սակայն հստակ օրը որոշված չէ: Այս մասին այսօր` մայիսի 31-ի հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, ընդդիմության հանրահավաքին մասնակցել է նաեւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, հստակ օր չեն նշում, քանի որ քաղաքական կյանքը դինամիկա է ապրում, իսկ հանրահավաք պետք է անցկացնել ճիշտ պահի, հստակ նպատակներով:

Հանրահավաքի ավարտից հետո սկսվել է երթը, որի երթուղին նշել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ այդմ, երթը պետք է անցնի Մաշտոցի պողոտա-Կորյուն-Աբովյան-Թումանյան փողոցներով եւ ավարտվի Ազատության հրապարակում: Երթը հսկում են մեծ թվով ոստիկաններ։

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի