Հոկտեմբերի 26-29-ը Պեկինում կայացել Է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 19-րդ գումարման հինգերորդ լիակազմ ժողովը (պլենումը):
Պլենումին մասնակցել են ՉԿԿ կենտկոմի 198 անդամներ, ինչպես նաև ՉԿԿ կենտկոմի անդամության 166 թեկնածուներ: Խորհրդակցական ձայնի իրավունքով ներկա են գտնվել ՉԿԿ կենտրոնական հանձնաժողովի կարգապահական տեսչության մշտական կոմիտեի անդամները, համապատասխան կողմերի պատասխանատու ներկայացուցիչները, ՉԿԿ 19-րդ համագումարի՝ ժողովրդական մակարդակով աշխատող պատվիրակների մի մասը, ինչպես նաև փորձագետներ և գիտնականներ:
Պլենումը տեղի է ունեցել կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նախագահությամբ։ ՉԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինպինը հանդես է եկել կարևոր ելույթով:
Պլենումի ժամանակ լսվել և քննարկվել է կատարված աշխատանքի վերաբերյալ զեկույցը, որով Սի Ծինպինը հանդես է եկել ՉԿԿ կենտկոմի քաղբյուրոյի հանձնարարությամբ: Պլենումի ժամանակ հավանության են արժանացել նաև սոցիալ-տնտեսական զարգացման 14-րդ հնգամյա պլանի (2021-2025 թթ.) և մինչև 2035 թ․ հեռանկարային նպատակների մշակման վերաբերյալ ՉԿԿ կենտկոմի առաջարկությունները: Սի Ծինպինը պարզաբանումներ է արել տվյալ փաստաթղթի նախագծի վերաբերյալ։
Պլենումի ժամանակ լիովին հավանության է արժանացել այն աշխատանքը, որն անցկացվել է կենտկոմի քաղբյուրոի կողմից ՉԿԿ կենտկոմի 19-րդ գումարման չորրորդ պլենումից հետո: Միաձայն ընդունվել է, որ անցյալ տարվա ընթացքում ՉԿԿ կենտկոմի քաղբյուրոն՝ բարձր պահելով չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի մեծ դրոշը, առաջնորդվելով մարքսիզմ-լենինիզմի ուսմունքով, Մաո Ցզեդունի գաղափարներով, Դենգ Սյաոպինգի տեսությամբ, “երեք ներկայացուցչությունների հայեցակարգի կարևոր գաղափարներով, գիտական զարգացման հայեցակարգով և Սի Ծինպինի՝ նոր դարաշրջանում չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի գաղափարներով”, լիովին հետեւելով ՉԿԿ 19-րդ համագումարի ոգուն, ինչպես նաեւ ՉԿԿ կենտկոմի 19-րդ գումարման երկրորդ, երրորդ և չորրորդ պլենումին, ամրապնդել է “Չորս գիտակցության» գաղափարը (քաղաքական գիտակցություն, ամբողջի շահերի գիտակցություն, միջուկի գիտակցություն, հավասարության գիտակցություն)”, հավատարիմ է մնացել “Ինքնավստահության չորս ասպեկտներին (վստահություն ճանապարհի, տեսության, կառուցվածքի և մշակույթի մեջ)”, պաշտպանել է գլխավոր քարտուղար Սի Ծինպինի առանցքային դիրքը՝ որպես ՉԿԿ կենտկոմի և ամբողջ կուսակցության միջուկ, ՉԿԿ կենտկոմի միասնական կենտրոնացված ղեկավարություն և հեղինակություն։ Միասնական պլանավորման շրջանակներում, նպաստել է ինտեգրում հինգ շինարարական ոլորտներում ընդհանուր դրույթին, համակարգել է “Չորս համապարփակ ասպեկտներ” ընդհանուր քաղաքական ռազմավարության աջակցությունը։ Շարունակաբար հետևել է "Կայունության մեջ առաջընթացի ձեռքբերում" սկզբունքին՝ որպես հիմնական լեյտմոտիվ, հավատարիմ է մնացել զարգացման նոր հայեցակարգին, անդադար կերպով խթանել է բարեփոխումների և հասանելիության քաղաքականությունը։ Հանգիստ և վճռականորեն դիմակայել է տարատեսակ սպառնալիքներին ու մարտահրավերներին, համապարփակորեն ծրագրավորել է COVID-19 համաճարակի կանխարգելման և վերահսկման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման աշխատանքները՝ առաջին տեղում դնելով մարդկանց կյանքի անվտանգությունն ու նրանց առողջությունը: Ներքին սպառման ընդլայնումն օգտագործելով որպես ռազմավարական ուղենիշ, խորացրել է կառուցվածքային բարեփոխումներն առաջարկի ոլորտում, ուժեղացրել է մակրոտնտեսական քաղաքականության պատասխան արձագանքի ինտենսիվությունը: Հիմնովին կատարել է “վեց ոլորտների” կայունացման աշխատանքը՝ համապարփակորեն պահպանելով “վեց երաշխիքները”, վճռականորեն պաշտպանել երկրի ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունն ու երկրի զարգացման շահերը: Համաճարակի կանխարգելման և վերահսկման աշխատանքներում զգալի ռազմավարական արդյունքներ են գրանցվել: Ինտենսիվորեն առաջ են մղվել երեք կարևոր ծրագրեր՝ էական ռիսկերի կանխարգելում, աղքատության վերացում և աղտոտման կանխարգելում: Տնտեսական աճը սպասվածից ավելին էր: Բնակչության կյանքը ստացել է հուսալի երաշխիքներ, իսկ հասարակության շրջանում պահպանվում է կայունություն: Չինական հատկանիշներով դիվանագիտական գործունեությունն ակտիվորեն առաջ է ընթանում: Կուսակցությունում և երկրի բոլոր բնագավառներում նոր մեծ հաջողություններ են արձանագրվել:
Պլենումի մասնակիցները միաձայն կարծում են, որ՝ բախվելով միջազգային բարդ իրավիճակին, ինչպես նաև երկրի ներսում բարեփոխումների, զարգացման ու կայունության ապահովման բարդ ու աշխատատար խնդիրներին, հատկապես նոր կորոնավիրուսային համաճարակի հարվածի ներքո, ՉԿԿ կենտկոմը, որի միջուկը հանդիսանում է ընկեր Սի Ծինպինը՝ հավատարիմ մնալով բուն նպատակին և ոչ մի րոպե չմոռանալով իր առաքելության մասին, համախմբեց և առաջնորդեց երկրի բազմազգ ժողովրդին ու կուսակցությանը՝ առաջ մղվելու և նորարարություններ անելու նպատակով։ Էնտուզիազմով խթանեց երկրի և կուսակցության գործունեության բոլոր ոլորտները, հաղթահարեց բոլոր վտանգներն ու մարտահրավերները, որպեսզի չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի նավն արագ առաջ ընթանա: Փորձն հերթական անգամ ապացուցեց, որ՝ ընկեր Սի Ծինպինը լինելով ՉԿԿ կենտկոմի ղեկին, բազմազգ ժողովրդի ու կուսակցության միասնության և համառության պայմաններում, մենք անպայման կկարողանանք հաղթահարել մեր ճանապարհին հանդիպող բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, և անկասկած, կկարողանանք էլ ավելի նպաստել նոր դարաշրջանում չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի հետագա զարգացմանը:
Պլենումի մասնակիցները բարձր են գնահատել չափավոր բարեկեցիկ հասարակության լիարժեք կառուցման վճռորոշ հաջողությունները: 13-րդ հնգամյակի ընթացքում կարևոր առաջընթաց է արձանագրվել բարեփոխումների համապարփակ խորացման հարցում, նշանակալի առաջընթաց է գրանցվել նաև օրենքի գերակայության համապարփակ ապահովման աշխատանքներում, զգալի արդյունքներ են ձեռք բերվել ներկուսակցական կարգապահության համապարփակ խստացման հարցում, արագացել է պետական կառավարման համակարգի և կառավարման ունակությունների արդիականացման խթանումը, էլ ավելի են դրսևորվել ՉԿԿ ղեկավարության և Չինաստանի սոցիալիստական կարգերի առավելությունները: Տնտեսական հզորությունը, գիտատեխնիկական ներուժը և պետության համախառն հզորությունը հասել են նոր մակարդակի: Տնտեսությունն ընդհանուր առմամբ գործում է կայուն ռեժիմով, շարունակվում է տնտեսության կառուցվածքի օպտիմալացումը: Նախնական տվյալներով Չինաստանի ՀՆԱ-ն 2020 թ․ կգերազանցի 100 տրիլիոն յուանը: Աղքատության վերացման հաջողությունները գրավել են համաշխարհային հանրության ուշադրությունը: Գյուղական համայնքներում 55.75 մլն աղքատ մարդ ազատվել է աղքատությունից: Հացահատիկի արտադրության տարեկան ծավալն արդեն 5 տարի շարունակ կայուն պահպանվում է 650 մլրդ․ կգ․ մակարդակի վրա: Ավելացել է շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման դինամիկան, բնապահպանական իրավիճակը նկատելիորեն բարելավվել է: Չինաստանը շարունակում է ընդլայնել արտաքին աշխարհի հանդեպ հասանելիության քաղաքականությունը, “Մեկ գոտի, մեկ ճանապարհ” նախաձեռնության համատեղ շինարարության մեջ զգալի արդյունքներ են գրանցվել: Նկատելիորեն բարձրացել է մարդկանց կենսամակարդակը, մասսայականացվում է բարձրագույն կրթությունը: Քաղաքներում և ավաններում նոր աշխատատեղերի միջին տարեկան աճը գերազանցել է 60 մլն-ը: Կառուցելով աշխարհում ամենախոշոր սոցիալական ապահովության համակարգը՝ հիմնական բժշկական ապահովագրությունը Չինաստանում ընդգրկում է գրեթե 1,3 մլրդ․ մարդ, իսկ հիմնական կենսաթոշակային ապահովագրությունը՝ մոտ 1 մլրդ մարդ: Կարևոր ռազմավարական արդյունքներ են ձեռք բերվել COVID-19 համաճարակի կանխարգելման և վերահսկման գործընթացում: Տեղի է ունենում մշակութային ոլորտի և դրան առնչվող ընկերությունների ակտիվ զարգացում: Էապես բարձրացել է ազգային պաշտպանության և բանակաշինության մակարդակը, զգալի փոփոխություններ են տեղի ունեցել զինված ուժերի կազմակերպչական ոլորտում: Համակողմանիորեն ուժեղացել է պետական անվտանգությունը, հասարակության մեջ պահպանվում է հանգստությունն ու կայունությունը:13-րդ հնգամյակի նպատակներն ու խնդիրները գործնականում կատարված են, շուտով սպասվում է չափավոր բարեկեցիկ հասարակության ամբողջական կառուցման հաղթանակը: Հսկայական քայլ է կատարվել չինական ազգի մեծ վերածննդի գործում, իսկ սոցիալիստական Չինաստանն էլ ավելի վեհ կեցվածքով վստահորեն կանգնած է աշխարհի Արևելքում:
Պլենումի ժամանակ նշվել է, որ ամբողջ կուսակցությունը և Չինաստանի բազմազգ ժողովուրդը պետք է ավելի մեծ եռանդով շարունակի առաջ գնալ՝ սահմանված ժամկետներում հաղթահարելու աղքատության դեմ պայքարը, ապահովելու չափավոր բարեկեցիկ հասարակության ամբողջական կառուցումը, հասնելու առաջին հարյուրամյակի նպատակին և ամուր հիմք դնելու ժամանակակից սոցիալիստական երկրի համապարփակ կառուցման նոր ուղու մեկնարկին:
Պլենումի ժամանակ խորապես վերլուծվել են լուրջ և համապարփակ փոփոխություններ, որոնց բախվում է Չինաստանը զարգացման համատեքստում: Պլենումի մասնակիցները կարծում են, որ ներկայումս և ապագայում Չինաստանի զարգացումը դեռևս կմնա կարևոր ռազմավարական հնարավորությունների շրջանում, չնայած նրան, որ հնարավորությունների և մարտահրավերների մեջ նոր փոփոխություններ են տեղի ունեցել: Ժամանակակից աշխարհը հարյուրամյակի ընթացքում աննախադեպ փոփոխությունների է ենթարկվում, նոր թափ է հավաքում գիտատեխնիկական հեղափոխության ու արդյունաբերական վերափոխումների փուլը, արմատապես փոխվում է միջազգային ուժերի հարաբերակցությունը: Խաղաղությունն ու զարգացումը շարունակում են մնալ դարաշրջանի հիմնական թեման: Մարդկության միասնական ճակատագրի Համայնքի հայեցակարգը խորապես արմատավորվել է մարդկանց գիտակցության մեջ: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, միջազգային իրավիճակն օրեցօր բարդանում է, նկատելիորեն ուժեղանում են անկայունությունն ու անորոշությունը: Չինաստանն անցել է բարձրորակ զարգացման փուլ ՝ պետական կարգի ակնհայտ առավելություններով, կառավարման բարելավված արդյունավետությամբ, երկարաժամկետ հեռանկարում տնտեսության բարելավմամբ, ամուր նյութական բազայով, հարուստ մարդկային ռեսուրսներով, նոր ձևավորված շուկայական տարածքով, զարգացման բարձր տոկունությամբ, ընդհանուր սոցիալական կայունությամբ, ինչպես նաև հետագա զարգացման համար բազմաթիվ առավելություններով և հնարավորություններով: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, Չինաստանում զարգացման անհավասարության և անբավարարության խնդիրը դեռևս արդիական է: Առանցքային ոլորտներում և բարեփոխումների օղակներում խնդիրների լուծումը շարունակում է դժվարություն ներկայացնել։ Նորարարական ներուժը չի համապատասխանում բարձրորակ զարգացման պահանջներին, գյուղատնտեսության հիմքն այնքան էլ ամուր չէ, քաղաքային և գյուղական համայնքների եկամուտների բաշխման և տարածաշրջանային զարգացման տարբերությունը մեծ է: Շրջակա միջավայրի պաշտպանությունը երկար և դժվարին ճանապարհ ունի անցնելու: Ազգի բարեկեցության ապահովման հարցում կան բացթողումներ, իսկ հանրային կառավարման մեջ կան թույլ կողմեր: Կուսակցությունը պետք է միասնական կարգով պլանավորի չինական ազգի մեծ վերածննդի ընդհանուր ռազմավարությունը՝ հաշվի առնելով հարյուրամյակի ընթացքում աննախադեպ փոփոխությունները, ունենա խորը պատկերացում նոր հատկանիշների և պահանջների մասին՝ պայմանավորված չինական հասարակության մեջ հիմնական հակասության փոփոխություններով, ունենա հստակ պատկերացում նոր խնդիրների և մարտահրավերների մասին՝ հիմնավորված միջազգային բարդ իրավիճակով, ունենա ավելի մեծ իրազեկվածություն հնարավորությունների և ռիսկերի մասին՝ հիմնվելով Չինաստանի՝ սոցիալիզմի սկզբնական փուլում գտնվելու իրողություններին: Կուսակցությունը պետք է նաև պահպանի ռազմավարական վճռականություն, լավ կատարի իր առջեվ դրված խնդիրները, հասկանա և հավատարիմ մնա զարգացման օրենքներին, պահպանի պայքարի ոգին, նախանշի ստորին սահմանի մտածողությունը: Կուսակցությունը պետք է հստակ որոշի և ճիշտ արձագանքի փոփոխությունները, ինչպես նաև ինքը՝ ձգտի դրանց: Նա նաև պետք է կարողանա ճգնաժամային իրավիճակներում հմտորեն գտնել հարմար պահը, անկայուն իրավիճակներում նորովի գործել, օգտագործել բարենպաստ հնարավորությունները, դիմակայել մարտահրավերներին, խուսափել վտանգներից, ձգտել համապատասխան պայմանների և համարձակորեն առաջ գնալ:
Պլենումի ժամանակ, մինչև 2035 թ․ սոցիալիստական արդիականացման հիմնական իրականացման համար, հեռանկարային նպատակներ են առաջ քաշվել, այն է՝ Չինաստանի տնտեսական, գիտատեխնիկական հզորության, ինչպես նաև երկրի համալիր հնարավորությունների զգալի աճ; տնտեսության համախառն ծավալի և քաղաքային ու գյուղական բնակչության միջին ամսական եկամուտների նոր մակարդակի վրա դուրս գալը; առանցքային հիմնական տեխնոլոգիաների խոշոր բեկում; Չինաստանի մուտքը լավագույն նորարարական պետությունների շարքում, նոր տեսակի ինդուստրացման, ինֆորմատիզացիայի, ուրբանիզացիայի և գյուղատնտեսության արդիականացման բազային իրականացում, արդիականացված տնտեսական համակարգի կառուցում: Իրականացվելու է պետական կառավարման համակարգի և կառավարչական կարողությունների արդիականացում; ամբողջությամբ կերաշխավորվեն մարդկանց հավասար իրավունքներ՝ ուղղված մասնակցությանն ու զարգացմանը; ավարտին կհասցվի իրավական պետության, կառավարության և հասարակության կառուցումը; կկառուցվի ուժեղ Չինաստան, մեծ պետություն մշակույթի, կրթության, բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման, սպորտի և առողջապահության ոլորտներում; ազգի հանրային մշակույթի և դաստիարակության մակարդակը կբարձրանա նոր մակարդակի, զգալիորեն կաճի “փափուկ ուժը”, լայնորեն կտարածվի էկոլոգիական արտադրությունն ու ապրելակերպը, ածխաթթու գազի արտանետումները կհասնեն առավելագույն ցուցանիշների, այնուհետև կայուն կերպով կնվազեն, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում իրավիճակը կբարելավվի, և “գեղեցիկ Չինաստան” կառուցելու նպատակը ձեռք կբերվի; կձևավորվի արտաքին աշխարհին բաց լինելու նոր ճարտարակերտությունը, նկատելիորեն կուժեղանան միջազգային տնտեսական համագործակցության մեջ մասնակցության և մրցակցության առավելությունները, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կհասնի միջին զարգացած երկրների մակարդակին, նկատելիորեն կավելանա միջին եկամուտ ունեցող մարդկանց թիվը, հավասարեցում տեղի կունենա հիմնական սոցիալական սպասարկման ոլորտում, նկատելիորեն կկրճատվի տարածաշրջանային զարգացման և եկամուտների բաշխման տարբերությունը քաղաքներում ու գյուղական բնակավայրերում, “հանգիստ Չինաստանի” կառուցումը դուրս կգա ավելի բարձր մակարդակի, կիրականացվի պետական պաշտպանության և զինված ուժերի արդիականացման ծրագիր, կբարելավվի մարդկանց կենսամակարդակը, էական տեղաշարժեր տեղի կունենան ազգի համապարփակ զարգացման և բարեկեցության ապահովման գործում:
Պլենումի ժամանակ առաջադրվել են “14-րդ հնգամյակում” սոցիալ-տնտեսական զարգացման ղեկավար գաղափարներ և սկզբունքներ, որոնցով պետք է առաջնորդվել: Պլենումում նշվել է, որ՝ բարձր պահելով չինական առանձնահատկություններով սոցիալիզմի մեծ դրոշը, լիովին հետևելով ՉԿԿ 19-րդ համագումարի ոգուն, ինչպես նաև ՉԿԿ կենտկոմիտեի 19-րդ գումարման երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ պլենումի նիստին, առաջնորդվելով մարքսիզմ-լենինիզմի ուսմունքով, Մաո Ցզեդունի գաղափարներով, Դենգ Սյաոպինգի տեսությամբ, “երեք ներկայացուցչությունների” հայեցակարգի կարևոր գաղափարներով, նոր դարաշրջանում չինական առանձնահատկություններով սոցիալիզմի մասին Սի Ծինպինի գիտական զարգացման հայեցակարգով և գաղափարներով, լիովին կյանքի կոչելով ՉԿԿ հիմնական տեսությունը, ուղին ու ռազմավարությունը, համակարգվել և առաջ է մղվել տնտեսական, քաղաքական, մշակութային, հասարակական և էկոքաղաքակրթական կառուցման ընդհանուր պլանը, համաձայնեցվել է ժամանակակից սոցիալիստական պետության համապարփակ կառուցման, բարեփոխումների խորացման, օրենքի գերակայության ապահովման և ներկուսակցական կարգապահության խստացման խթանման ընդհանուր ռազմավարությունը; շարունակաբար ներդրվում է նորարարությունների, ներդաշնակության, էկոլոգիայի, թափանցիկության և համատեղ օգտագործման նոր հայեցակարգ, հաստատուն կերպով պահպանվում է “կայունության մեջ առաջընթացի ձեռքբերման» սկզբունքը՝ որպես հիմնական լեյտմոտիվ”։ Դիտարկելով բարձրորակ զարգացման խթանումը որպես հիմնական թեմա, առաջարկի ոլորտի կառուցվածքային բարեփոխման խորացումը որպես հիմնական ուղղություն, բարեփոխումներն ու նորարարությունները որպես շարժիչ ուժ, իսկ ավելի լավ կյանքի համար մարդկանց աճող պահանջարկի բավարարումը որպես առաջատար նպատակ, անհրաժեշտ է համապարփակորեն համակարգել զարգացումն ու անվտանգությունը, արագացնել արդիականացված տնտեսական համակարգի ստեղծումն ու զարգացման նոր համակարգի կառուցումը, որտեղ որպես գլխավոր թիրախ հանդիսանում է երկրի ներսում կենսագործունեությունը, իսկ ներքին և արտաքին ցիկլերն աջակցում են միմյանց: Անհրաժեշտ է նաև նպաստել պետական կառավարման համակարգի և կառավարչական կարողությունների արդիականացմանը, ապահովել տնտեսական ու սոցիալական կայունությունը, որպեսզի լավ սկիզբ դրվի ժամանակակից սոցիալիստական պետության համապարփակ կառուցմանը: Անհրաժեշտ է շարունակաբար հետևել կուսակցության բազմակողմանի ղեկավարությանը, վճռականորեն պահպանել և ՉԿԿ ղեկավարության ներքո կատարելագործել սոցիալ-տնտեսական զարգացման համակարգն ու մեխանիզմը, հավատարիմ մնալ և բարելավել չինական առանձնահատկությամբ սոցիալիստական կարգը, ինչպես նաև մշտապես բարձրացնել հնարավորություններն ու զարգացման նոր հայեցակարգերի մակարդակը, որպեսզի տրամադրվեն բազային երաշխիքներ որակյալ զարգացում իրականացնելիս: Հավատարիմ մնալ այն գաղափարին, որտեղ ազգի բարեկեցությունը վեր է ամեն ինչից, հետևել զարգացման նոր հայեցակարգին, բարեփոխումների քաղաքականության խորացմանը և թափանցիկությանը, ինչպես նաև համակարգային մոտեցմանը:
Պլենումի ժամանակ ներկայացվել են “14-րդ հնգամյա” ծրագրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նպատակները, այն է` հասնել տնտեսական զարգացման նոր արդյունքների, հիմնվելով որակի և արդյունավետության էական աճի վրա՝ հասնել տնտեսության երկարաժամկետ և առողջ զարգացման, ամբողջությամբ իրականացնել աճի ներուժը, մեծացնել և ամրապնդել ներքին շուկան, օպտիմալացնել տնտեսության կառուցվածքը, նկատելիորեն զարգացնել նորարարական կարողությունները, բարելավել հիմնական արդյունաբերությունը, զգալիորեն բարձրացնել արտադրական շղթայի արդիականացման մակարդակը, ամրապնդել գյուղատնտեսության հիմքերը, էապես բարելավել քաղաքային և գյուղական զարգացման համակարգումը, կարևոր առաջընթաց ունենալ ժամանակակից տնտեսական համակարգի կառուցման գործում, նոր քայլեր ձեռնարկել բարեփոխումների և թափանցիկության քաղաքականության մեջ, կատարելագործել սոցիալիստական շուկայական տնտեսության համակարգը, ավարտել բարձր չափանիշներով շուկայական համակարգի հիմնական կառուցումը, շուկայի դերակատարներին առավել դինամիկ դարձնել, զգալի առաջընթաց գրանցել սեփականության իրավունքի համակարգի բարեփոխման և արտադրության հիմնական գործոնների շուկայական բաշխման բարեփոխման մեջ, ամրապնդել բարեխիղճ մրցակցության համակարգը՝ ընդհանուր առմամբ ձևավորելով ավելի բարձր մակարդակի բաց տնտեսության նոր համակարգ; նկատելիորեն բարձրացնել սոցիալական մշակույթի մակարդակը, ամրապնդել հիմնական սոցիալիստական արժեքները մարդկանց գիտակցության մեջ, զգալիորեն բարձրացնել մարդկանց գաղափարաբարոյական հատկությունները, կրթության և մշակույթի մակարդակը, ինչպես նաև հոգեբանական և ֆիզիկական առողջությունը, բարելավել հանրային մշակութային ծառայությունների համակարգն ու մշակութային արդյունաբերությունը, բազմազան դարձնել մարդկանց հոգևոր և մշակութային կյանքը, ընդլայնել չինական մշակույթի ազդեցությունը, մեծապես ուժեղացնել չին ազգի համախմբվածությունը, նոր առաջընթացի հասնել էկոլոգիական քաղաքակրթության կառուցման գործում, օպտիմալացնել տարածքային բաշխման զարգացման և պահպանման մոդելը, նշանակալի արդյունքների հասնել արտադրության և կենսակերպի բնապահպանական վերափոխման մեջ, էապես բարձրացնել բաշխման ռացիոնալությունը և էներգետիկ ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, շարունակաբար նվազեցնել հիմնական աղտոտող նյութերի արտանետումների քանակը, մշտապես բարելավել բնապահպանական միջավայրը, ամրապնդել բնապահպանության անվտանգության արգելքը, էապես բարելավել քաղաքային և գյուղական բնակավայրերի բնակելի միջավայրը, հասնել ազգի բարեկեցության նոր մակարդակի, իրականացնել բնակչության ավելի ամբողջական և որակյալ զբաղվածություն, սինխրոնացնել բնակչության եկամուտների աճն ու տնտեսական աճը, էապես բարելավել բաշխման համակարգը, զգալիորեն բարձրացնել հիմնական հանրային ծառայությունների հավասարեցման մակարդակը, շարունակաբար բարելավել հանրային կրթության մակարդակը, կատարելագործել սոցիալական ապահովության բազմաստիճան համակարգը, բարելավել առողջության համակարգը, ամրապնդել և ընդլայնել աղքատության հաղթահարման արդյունքները, բազմակողմանիորեն խթանել գյուղական համայնքների վերածնման ռազմավարությունը; հասնել պետական կառավարման արդյունավետության բարձրացման, էլ ավելի ամրապնդել սոցիալիստական ժողովրդավարության օրենքի գերակայությունը, ցուցաբերել սոցիալական հավասարություն և արդարություն, կատարելագործել երկրի վարչական համակարգը, լիովին բացահայտել կառավարության գործառույթները, էականորեն բարձրացնել կառավարման արդյունավետությունն ու դրա հանդեպ հասարակության վստահության աստիճանը, էապես բարձրացնել սոցիալական կառավարման մակարդակը, հատկապես ժողովրդական մակարդակով, անընդհատ կատարելագործել հիմնական ռիսկերը կանխելու և վերացնելու համակարգն ու մեխանիզմները, նկատելիորեն մեծացնել հասարակության մեջ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունը, նշանակալիորեն բարձրացնել բնական աղետներից պաշտպանության մակարդակը, մշակել անվտանգության երաշխիքներ և հասնել էական առաջընթացի ազգային պաշտպանության ու բանակի արդիականացման գործում:
Պլենումի ժամանակ առաջարկվել է հավատարիմ մնալ նորարարություններին՝ մեր երկրի արդիականացման ընդհանուր իրավիճակում որպես շարժիչ ուժ, դիտարկել գիտատեխնիկական անկախությունը՝ որպես երկրի զարգացման ռազմավարական աջակցություն; աշխարհի նորագույն տեխնոլոգիաներին և տնտեսական պայքարին ընդառաջ, երկրի հսկայական կարիքներին և բնակչության կյանքին ու առողջությանն ընդառաջ, անհրաժեշտ է իրականացնել գիտության, տեխնոլոգիայի և կրթության զարգացմանն ուղղված ռազմավարական քաղաքականություն՝ հանուն Հայրենիքի բարգավաճման: Անհրաժեշտ է իրականացնել երկրի ամրապնդման և նորարարական զարգացման ռազմավարություններ բարձր որակավորում ունեցող կադրերով, բարելավել երկրի նորարարական համակարգը՝ նպատակ ունենալով արագացնել ուժեղ գիտությամբ և տեխնոլոգիայով երկրի ստեղծումը։ Անհրաժեշտ է ամրապնդել երկրի ռազմավարական գիտատեխնիկական հզորությունը, խթանել հասարակության մեջ ստեղծագործական պոտենցիալը, ինչպես նաև բարելավել գիտատեխնիկական նորարարությունների համակարգն ու մեխանիզմը։
Պլենումի ժամանակ առաջարկվել է արագացնել ժամանակակից արտադրական համակարգի զարգացումը, խթանել տնտեսական համակարգի օպտիմալացումն ու արդիականացումը: Անհրաժեշտ է տնտեսական զարգացումն ուղղել տնտեսության իրական հատվածի վրա, հաստատակամորեն ստեղծել ամենահզոր արտադրությամբ, բարձրորակ արտադրանքով և առաջատար տեխնոլոգիայով երկիր, ինչպես նաև ստեղծել “թվային Չինաստան”, նպաստել արդյունաբերական բազայի նորացմանն ու արտադրական շղթայի արդիականացմանը, անհրաժեշտ է բարելավել որակը, տնտեսության արդյունավետությունն ու մրցունակությունը: Անհրաժեշտ է բարձրացնել արտադրական և մատակարարման շղթայի արդիականացման մակարդակը, զարգացնել արդյունաբերության նոր ռազմավարական ոլորտներ, արագացնել ժամանակակից ծառայությունների զարգացումը, միասնական պլանավորման շրջանակներում խթանել ենթակառուցվածքների շինարարությունը, արագացնել տրանսպորտային օբյեկտների կառուցումը, խթանել էներգետիկ հեղափոխությունն ու արագացնել թվայնացման զարգացումը:
Պլենումի ժամանակ առաջարկվել է ձևավորել ուժեղ ներքին շուկա և կառուցել զարգացման նոր համակարգ։ Հավատարիմ մնալ ներքին սպառման ընդլայնման այս ռազմավարությանը, արագացնել ներքին պահանջարկի ամբողջական համակարգի ձևավորումը, օրգանապես ինտեգրել ներքին սպառման ընդլայնման ռազմավարության իրականացումը՝ խորացնելով համակարգային բարեփոխումներն առաջարկի ոլորտում, ստեղծել և առաջնորդել նոր պահանջարկ նորարարական և բարձրորակ մատակարարման միջոցով։ Անհրաժեշտ է ապահովել երկրի ներսում անխոչընդոտ շրջանառություն, խթանել ներքին և միջազգային շրջանառությունը, ինչպես նաև համապարփակորեն խթանել սպառումն ու ընդլայնել ներդրումային տարածքը:
Պլենումի ժամանակ առաջարկվել է համակողմանիորեն խորացնել բարեփոխումները և կառուցել բարձր մակարդակի սոցիալիստական շուկայական տնտեսության համակարգ։ Վճռականորեն հավատարիմ մնալ և կատարելագործել հիմնական սոցիալիստական տնտեսական համակարգը, ամբողջությամբ օգտագործել շուկայի վճռորոշ նշանակությունը ռեսուրսների բաշխման մեջ, ավելի լավ բացահայտել կառավարության գործառույթները, խրախուսել ակտիվ շուկայի և գործուն կառավարության էլ ավելի լավ ինտեգրում: Անհրաժեշտ է խթանել շուկայի տարբեր դերակատարների կենսունակությունը, բարելավել մակրոտնտեսական կառավարումը, ստեղծել ժամանակակից հարկաբյուջետային, հարկային և ֆինանսական համակարգ, կառուցել բարձր չափանիշներով շուկայական համակարգ, ինչպես նաև արագացնել կառավարության գործառույթների տրանսֆորմացիան:
Պլենումի ժամանակ առաջարկվել է առաջնահերթություն տալ գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը, ինչպես նաև համակողմանիորեն նպաստել դրանց վերելքին: “Գյուղերի, գյուղատնտեսության և գյուղաբնակների” հիմնախնդիրները լուծել որպես կուսակցական աշխատանքի կարևորագույն խնդիր, հետևել չինական առանձնահատկությամբ սոցիալիզմին հատուկ գյուղական բնակավայրերի վերելքի ուղուն, համապարփակորեն իրականացնել գյուղերի վերածնման ռազմավարությունը, ուժեղացնել արդյունաբերության օգտագործումը գյուղատնտեսությանը աջակցելու նպատակով, իսկ քաղաքների օգտագործումը գյուղերին աջակցելու նպատակով, նպաստել արդյունաբերության և գյուղատնտեսության միջև նոր տիպի երկկողմ խթանող հարաբերությունների ձևավորմանը, քաղաքային եւ գյուղական ոլորտների միջև փոխլրացնող հարաբերությունների ձևավորմանը, համակարգված զարգացման և համատեղ բարգավաճման ձևավորմանը, ինչպես նաև արագացնել գյուղատնտեսության և գյուղական համայնքների արդիականացումը։ Անհրաժեշտ է ապահովել երկրի պարենային անվտանգությունը, բարելավել գյուղատնտեսության որակը, արդյունավետությունն ու մրցունակությունը, իրականացնել գյուղի կառուցման միջոցառումներ, խորացնել գյուղական բարեփոխումները, ինչպես նաև հասնել աղքատության դեմ պայքարի ընդլայնման արդյունքների համախմբման` գյուղական համայնքների վերելքի միջոցով։
Պլենումի ժամանակ առաջարկվել է օպտիմալացնել երկրի տարածական դիրքը, նպաստել համակարգված տարածաշրջանային զարգացմանն ու նոր տեսակի ուրբանիզացմանը։ Համառորեն իրականացնել հիմնական տարածաշրջանային ռազմավարություններ, համակարգված զարգացման տարածաշրջանային ռազմավարություններ և հիմնական գործառնական տարածաշրջանների ռազմավարություններ, ամրապնդել տարածաշրջանային համակարգերն ու համակագրված զարգացման մեխանիզմները, բարելավել նոր տիպի ուրբանիզացման ռազմավարությունները, ստեղծել աջակցության համակարգ և բարձրորակ զարգացման տարածական համակարգ: Անհրաժեշտ է ստեղծել տարածքային տեղակայման զարգացման և պաշտպանության նոր համակարգեր, նպաստել տարածաշրջանների համակարգված զարգացմանը և խթանել նոր տեսակի ուրբանիզացիան:
Պլենումի ժամանակ առաջարկվել է վերակենդանացնել և զարգացնել ձեռնարկություններն ու մշակութային արդյունաբերությունը, ավելացնել երկրի մշակույթի “փափուկ ուժը”: Վճռականորեն հավատարիմ մնալ գաղափարախոսության ոլորտում մարքսիզմի առաջատար դերին, ամրապնդել հավատը մշակույթի նկատմամբ, հավատարիմ մնալ մշակութային կառուցման ոլորտում սոցիալիզմի հիմնական արժեքներին, ինչպես նաև զարգացնել սոցիալիստական հոգևոր մշակույթը: Անհրաժեշտ է ներառել պատմական նշանակության խնդիրները, այն է՝ բարձրացնել դրոշն ու միախմբել մարդկանց սրտերը, նոր սերունդ կրթել, վերակենդանացնել մշակույթն ու ներկայացնել երկրի իմիջը; աջակցելով մշակութային կարիքների բավարարման միասնությանն ու մարդկանց հոգևոր ուժի ամրապնդմանը՝ նպաստել սոցիալիստական մշակութային տերության ստեղծմանը։ Անհրաժեշտ է բարձրացնել սոցիալական մշակույթի մակարդակը, բարելավել մշակութային ծառայությունների ընդհանուր մակարդակը, ինչպես նաև բարելավել մշակութային արդյունաբերության ժամանակակից համակարգը:
Պլենումի ժամանակ առաջարկվել է խթանել շրջակա միջավայրի զարգացումը, նպաստել մարդու և բնության ներդաշնակ համագործակցությանը։ Վճռականորեն հավատարիմ մնալ “կանաչ լեռներ ու զմրուխտյա ջրեր – անգնահատելի գանձ” հայեցակարգին՝ հարգելով, հարմարվելով և պաշտպանելով բնությունը; առաջ քաշելով պահպանության, պաշտպանության և բնական վերականգնման առաջնահերթությունները - պահպանել բնական շրջակա միջավայրի անվտանգության սահմանները: Խորացնել կայուն զարգացման ռազմավարության իրականացումը, բարելավել էկոլոգիական քաղաքակրթության բնագավառում ընդհանուր համակարգման մեխանիզմը, կառուցել էկո-մշակույթի համակարգ, նպաստել սոցիալ-տնտեսական զարգացման համապարփակ էկոլոգիական տրանսֆորմացիային, ինչպես նաև բարելավել մարդու և բնության ներդաշնակ գոյակցությունը: Անհրաժեշտ է արագացնել ցածր ածխածնային արտանետումներով բնապահպանության զարգացման խթանումը, շարունակել բարելավել շրջակա միջավայրի որակը, բարելավել էկո-համակարգի որակն ու կայունությունը, համապարփակորեն բարձրացնել ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը:
Պլենումի ժամանակ առաջարկվել է բարձր մակարդակով իրականացնել արտաքին աշխարհին բաց լինելու քաղաքականությունը, ինչպես նաև ձևավորել փոխշահավետ համագործակցության նոր ճարտարակերտություն։ Հավատարիմ մնալ արտաքին աշխարհի հանդեպ ավելի լայնածավալ, ավելի բազմաոլորտ և ավելի խորը կերպով բաց լինելու քաղաքականության իրականացմանը; խթանելով միջազգային համագործակցությունը, հենվելով մեր երկրի հսկայական շուկայի առավելությունների վրա՝ հասնել փոխշահավետության։ Անհրաժեշտ է կառուցել ավելի բարձր մակարդակի բաց տնտեսության նոր համակարգ, համապարփակորեն բարձրացնել արտաքին աշխարհի հանդեպ երկրի բաց լինելու աստիճանը, խթանել առևտրի և ներդրումների ազատականացումև ու պարզեցումը, նպաստել նորարարություններին և առևտրի զարգացմանը, խրախուսել “Մեկ գոտի, մեկ ճանապարհ” նախագծի համատեղ կառուցման բարձրորակ զարգացումը, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունենալ գլոբալ տնտեսական կառավարման համակարգի բարեփոխումներին:
Պլենումի ժամանակ առաջարկվել է բարելավել բնակչության կենսամակարդակը և բարձրացնել հանրային շինարարության մակարդակը: Վճռականորեն հավատարիմ մնալ բնակչության առավել լայն շերտերի հիմնարար շահերի պաշտպանության ու զարգացման իրականացմանը՝ որպես զարգացման ելակետ և վերջնական նպատակ; անելով հնարավոր ամեն բան և օգտագործելով սեփական ուժերը, բարելավել սոցիալական ծառայության հիմնական համակարգը, խթանել “համատեղ կառուցման, համատեղ կառավարման և շահերի համատեղ բաշխման” հանրային կառավարման համակարգը; խրախուսել համատեղ բարգավաճումը՝ ազգաբնակչության մոտ շարունակաբար ամրապնդելով ձեռք բերման երջանկության և անվտանգության զգացումը, խթանել մարդկության համապարփակ զարգացումն ու համապարփակ հանրային առաջընթացը։ Անհրաժեշտ է բարձրացնել բնակչության եկամտի մակարդակը՝ ամրապնդելով զբաղվածության քաղաքականությունը, ստեղծելով կրթության բարձրորակ համակարգ և բարելավելով սոցիալական ապահովության բազմաշերտ համակարգը; անհրաժեշտ է համակողմանիորեն նպաստել առողջ Չինաստանի կառուցմանը; իրականացնել բնակչության ծերացմանն ուղղված ակտիվ արձագանքման պետական ռազմավարություն, ինչպես նաև ամրապնդել և իրականացնել նորարարություններ հանրային կառավարման ոլորտում։
Պլենումի ժամանակ առաջարկվել է զարգացման և անվտանգության համապարփակ պլանավորում` բարձրացնելու« “հանգիստ Չինաստան” ստեղծելու մակարդակը։ Կյանքի կոչել ազգային անվտանգության համապարփակ հայեցակարգ, իրականացնել դրա ռազմավարությունը; աջակցել և ձևավորել ազգային անվտանգություն, միասնական պլանավորման հիման վրա հաշվի առնել անվտանգության ավանդական և ոչ ավանդական մարտահրավերները; անվտանգության զարգացումը պետք է ընդգրկի երկրի զարգացման բոլոր ոլորտներն ու ողջ գործընթացը՝ կանխարգելելով և վերացնելով մեր երկրի արդիականացման գործընթացի վրա ազդող տարբեր ռիսկերը, պետք է ստեղծել նաև ազգային անվտանգության ամուր պատնեշ։ Անհրաժեշտ է ամրապնդել ազգային անվտանգության համակարգի և դրա ներուժի կառուցումը՝ ապահովելով ազգային տնտեսության անվտանգությունը, ինչպես նաև երաշխավորելով ազգաբնակչության կյանքի անվտանգությունը, անհրաժեշտ է պահպանել սոցիալական կայունությունն ու անվտանգությունը։
Պլենումի ժամանակ առաջարկվել է արագացնել ազգային պաշտպանության և բանակի արդիականացումը` միառժամանակ հարստացնելով երկիրը և ուժեղացնելով բանակը: Ամբողջությամբ կյանքի կոչել նոր դարաշրջանի բանակի ամրապնդման և զինվորական ռազմավարական ուղու՝ Նախագահ Սի Ծինպինի գաղափարը, կուսակցության կողմից անսասանորեն պահպանել ազգային բանակի բացարձակ ղեկավարումը; իրականացնել բանակային քաղաքական ստեղծումը՝ ամրապնդելով բանակը բարեփոխումների և բարձրակարգ որակավորում ունեցող կադրերի օգնությամբ, բարձրացնելով բանակի մարտունակությունը գիտատեխնիկական առաջընթացի միջոցով և կառավարելով բանակը օրենքի համաձայն; արագացնել մեքենայացման, ինֆորմատիզացիայի և մտավորականացման սինթեզի զարգացումը; համակողմանիորեն ուժեղացնել զորքի ուսուցումն ու նրանց նախապատրաստումը մարտին; ամրապնդելով շահերի պաշտպանության, անվտանգության և պետական ինքնիշխանության պաշտպանության ռազմավարական կարողությունը՝ ապահովել մինչև 2027 թ․ "բանակի հարյուրամյակի" նպատակների իրականացումը։ Անհրաժեշտ է բարելավել ազգային պաշտպանության և բանակի արդիականացման որակն ու արդյունավետությունը, աջակցել տնտեսական և ազգային պաշտպանության հզորության միառժամանակյա աճին, ստեղծել պետական ռազմավարական համակարգի և հնարավորությունների ինտեգրում; նպաստելով կարևոր գոտիների, առանցքային ոլորտների և զարգացող ուղղությունների համակարգված զարգացմանը, օպտիմալացնելով ազգային պաշտպանության տեխնոլոգիաների և արդյունաբերության տեղաբաշխումը՝ ամրապնդել բանակի և կառավարության, բանակի և ազգի միասնությունը։
Պլենումի ժամանակ շեշտել են, որ մինչև 2035թ «”14-րդ հնգամյակին” և հեռանկարային նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է հավատարիմ մնալ կուսակցության համապարփակ առաջնորդությանը, լիովին օգտագործել բոլոր դրական գործոնները, միավորել բոլոր հնարավոր ուժերը և ձևավորել “հզոր ուժ” զարգացումը խթանելու նպատակով։ Անհրաժեշտ է ամրապնդել կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնացված և միասնական ղեկավարությունը, խթանել սոցիալիզմի քաղաքական կառուցումը, ուժեղացնել պլանավորման և իրականացման մեխանիզմը: Անհրաժեշտ է աջակցել Սյանգանի և Աոմենի երկարաժամկետ բարգավաճմանն ու կայունությանը, նպաստել Թայվանի նեղուցի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանն ու Հայրենիքի միավորման գործընթացին։ Մենք պետք է բարձր պահենք խաղաղության, զարգացման, համագործակցության և փոխշահավետության դրոշը, ակտիվորեն ստեղծենք բարեկեցիկ արտաքին միջավայր, նպաստենք նոր տեսակի միջազգային հարաբերությունների և մարդկության ընդհանուր ճակատագրի համայնքի ստեղծմանը:
Պլենումի ժամանակ կոչ է արվել, որպեսզի ամբողջ կուսակցությունն ու երկրի ամբողջ բազմազգ ժողովրդն ավելի սերտ համախմբվի ՉԿԿ կենտրոնական կոմիտեի շուրջ, որի միջուկը հանդիսանում է ընկեր Սի Ծինպինը, ցուցաբերել գաղափարական և բարոյական միակարծություն, համառորեն պայքարել և նոր հաղթանակ ձեռք բերել ժամանակակից սոցիալիստական պետության համապարփակ կառուցման մեջ:





























