Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայիսի 31-ին համընդհանուր համաներում է հայտարարել, որը կտարածվի բոլոր այն անձանց վրա, ովքեր հանցագործություն են կատարել մինչեւ մայիսի 31-ը:
Սիրիական հեռուստատեսության տվյալներով, համաներումը կտարածվի նաեւ քաղբանտարկյալների ու «Եղբայր մուսուլմաններ» կազմակերպության անդամների վրա:
Նախագահի հրամանագրում նշվում է, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարածների պատժաժամկետը կկրճատվի կիսով չափ, եթե դրա դեմ չի բողոքում տուժող կողմը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուզումները Սիրիայում սկսվել են մարտի կեսերին` Հորդանանի հետ սահմանին գտնվող Դերաա քաղաքում եւ տարածվել երկրի մի շարք այլ շրջաններում:
Սիրիացի իրավապաշտպանները հայտնում են, որ անվտանգության ուժերի հետ բախումների ընթացքում սպանվել է շուրջ հազար մարդ:
Պաշտոնական տվյալներով, «զինված ահաբեկչական տարրերի» գործողությունների հետեւանքով սպանվել է 120 զինվորական ու ոստիկան:
Հիշեցնենք, որ 2011-ի մայիսի 27-ին Հայաստանում եւս համաներում է հայտարարվել: Մայիսի 31-ի դրությամբ, ազատ է արձակվել 328 բանտարկյալ:




























