ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաջորդ ամիս հրապարակելու է Կիբերպաշտպանության առաջին հայեցակարգը, ըստ որի որեւէ երկրի կողմից համակարգչային խափանարարությունը Պետնագոնը կարող է դիտել որպես պատերազմական գործողություն: Այսպիսով, ԱՄՆ ռազմական գերատեսչությունը կարող է պատերազմ սկսել այն դեպքում, եթե որեւէ երկրից ամերիկյան կայքերի վրա հաքերական հարձակում սկսվի: Հայեցակարգը, ըստ մասնագետների, կարող է կանխարգելիչ բնույթ ունենալ, գրում է Infox.ru-ն` վկայակոչելով Wall Street Journal-ը:

Զինվորականները խոստովանել են, որ, խոսելով հաքերության համար պատիժների մասին, մինչեւ վերջ հնարավոր չէ վստահ լինել հարձակման ծագման մասին: