Իրանի խորհրդարանը դատական օրգաններին է հանձնել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ գործը, կապված այն փաստի հետ, որ Ահմադինեջադն իր ձեռքն է վերցրել նավթի գերատեսչության ղեկավարումը:
Ինչպես հայտնում է իրանական Mher գործակալությունը, գործը դատարանին հանձնելու օգտին քվեարկել են 165 պատգամավորներ, մեկը դեմ է արտահայտվել, եւս 13-ը` ձեռնպահ:
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը օրերս հայտարարել էր, թե Իրանի նախագահը չի կարող զբաղեցնել երկրի նավթի նախարարի պաշտոնը:
Առկա օրենսդրությամբ, նախագահն իրավունք ունի երեք ամսվա ընթացքում խորհրդարանին ներկայացնել նախարարների նոր թեկնածուներին: Այդ ընթացքում նա կամ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում, կամ ինքն է գլխավորում նախարարությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի նախագահը պաշտոններից ազատել է երեք նախարարների` նավթի նախարար Սեյիդ Մասուդ Միրկազամիին, սոցիալական ապահովության նախարար Սադիգ Մահսուլիին եւ արդյունաբերության հանքավայրերի նախարար Ալիաքբար Մեհրաբիանին:




























