Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ քննարկում են արբանյակային կապի ոլորտում համագործակցության տարբեր ուղղություններ` պաշտպանական, կապի եւ հեռուստատեսության: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Նրա խոսքով` միջազգային այլ կառույցների եւ պետությունների հետ եւս աշխատանքներ են տարվում: «Կոնկրետ համաձայնություններ դեռեւս չկան` արբանյակային կապի միջոցով ինտերնետի ստացումը ապագայի խոսք է»,- ասաց Մ. Վարդանյանը: Այն հարցին, թե երբ հստակեցումներ կլինեն, նախարարն ասաց` առաջիկա 3-5 տարիների ընթացքում: