Վերջին 2 տարում Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվն աճել է 6 անգամ: Այսօր` հունիսի 1-ին ելույթ ունենալով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստում, հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Հայաստանի բնակչության մեկ երրորդը, այդպիսով, օգտվում է ինտերնետից:

Բացի այդ` ըստ Մ. Վարդանյանի, 60 անգամ նվազել են ինտերնետային սակագները:

Նախարարն արտասահմանցի հյուրերին վստահեցրեց, որ Հայաստանի կառավարության ռազմավարությունը կապի զարգացման ոլորտում լիովին արդարացրել է իրեն, իսկ նշված արդյունքներն էլ դրա վկայությունն են: