Google կորպորացիայի գլխավոր տնօրեն Արիկ Շմիդտը հայտարարել է, որ իր ընկերությունը փորձել է համագործակցություն սկսել Facebook սոցիալական ցանցի հետ, սակայն  փորձը հաջողությամբ չի պսակվել։

Շմիդտի խոսքով, ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են Սան-Ֆրանցիսկոյում։ Չնայած բոլոր առաջարկներին՝ Facebook-ը հրաժարվել է համագործակցել Google-ի հետ։