Փորձագետները պարզել են, թե որքան բուռն է ընթանում ամուսիննների համատեղ կյանքը միջին վիճակագրական ընտանիքում: Ամուսինների միջեւ տեղի ունեցող վեճերը, միջինը տեղի են ունենում օրական 7 անգամ, գրում է Newsland.ru-ն` վկայակոչելով MedDaily-ն:

«Ամենօրյա վեճերը նորմալ, առողջ ընտանեկան հարաբերությունների անբաժան մասն են: Սակայն, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, որին մասնակցել է 3 հազար մարդ, սկանդալները տեղի են ունենում օրական 7 անգամ»,- հայտարարել է ընկերության ղեկավար Նիկկի ելերսը:

Տարեկան վեճերի թիվը կազմում է 2450: Որպես կանոն ամուսինն ու կինը վիճում են փողի կամ տանը աշխատանքի բաժանման համար:

Ձայնը բարձրացնելու եւս մեկ առիթ է հեռուստատեսային հաղորդումների, ընթրիքի մենյուի ընտրությունն ու խռռացնելը: Տարեկան 122 անգամ զույգերը կարող են վիճել` միմյանց մեղադրելով անուշադրության մեջ:

Սեքսի անբավարարությունը հազվադեպ է վիճաբանության առարկա դառնում` տարեկան 88 անգամ: Նույնքան վեճեր էլ լինում են երեխաների դաստիարակության «օրակարգով»: Ընդ որում, 79 դեպքերում ծնողները վիճում են, թե ով է փչացրել երեխային: