ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման համատեղ ուժերի նպատակային սպառազինման նախագիծը ներկայացվելու են կազմակերպության անդամ-պետությունների նախագահներին Համատեղ անվտանգության խորհրդի դեկտեմբերյան նստաշրջանին, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ծրագրում խոսքը գնում է սպառազինությունների, կապի միջոցների, հետախուզության, հատուկ ստորաբաժանումների սպառազինման, այն ամենի մասին, ինչ անհրաժեշտ է ՕԱՀՈՒ առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար»,- ասել է Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը:
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:




























