«Էկոլուրը» հերթական ահազանգն է հաղորդում Արմավիրից` հատվում են Արմավիրի այգու Երեւանյան եւ Հանրապետություն խաչմերուկին հարող հատվածի ծառերը: Ըստ աղբյուրի` քաղաքային այգու Հանրապետութան փողոցի երկանքով 200 մ երկարությամբ հատվածը վաճառվելու է:
Արմավիրում իրականացվող ծառահատումներն արմավիրցիները դենդրոցիդ են անվանում, որին հաջորդում է տարածքի վաճառքը: «Իսկ շինարարական աշխատանքների մասին հասարակությունը տեղեկանում է դրա սկսելու պահին»,- «Էկոլուրին» գրել է Արմավիրի բնակիչներից մեկը: Արմավիրում համարում են, որ ծառահատումները թույլատրում է քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Սպասվում է, որ առաջիկայում ծառահատումներ կսկսվեն այգու Ջիվանու փողոցին հարող հատվածներում:
NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ
Արմավիրում 800 քմ տարածք ծառահատվել է Ռուբեն Հայրապետյանի համար բանկ կառուցելու նպատակով:




























