Թուրքական Կայսերի քաղաքում հունիսի 8-ին համաձայնագիր են ստորագրելու Nabucco-ի աջակցության վերաբերյալ:

Ինչպես ասվում է Nabucco Pipeline International GmbH.-ի հաղորդագրության մեջ, փաստաթուղթը ստորագրվելու է Nabucco կոնսորցիումի անդամների (OMV, MOL, Transgaz, Bulgarian Energy Holding, Botaş и RWE) եւ տարանցիկ 5 երկրների` Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Բուլղարիայի եւ Թուրքիայի համապատասխան նախարարությունների կողմից:

Nabucco Pipeline International GmbH.-ի գլխավոր տնօրեն Ռեյնհարդ Միտչեքը նկատել է, որ համաձայնագիրը իրենից զգալի քայլ է ներկայացնում Nabucco-ն առաջ մղելու հարցում:

Nabucco նախագիծը ենթադրում է բնական գազը տեղափոխել կասպիական տարածաշրջանից Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը: