Բելառուսի իշխանությունները հույս ունեն Արժույթի միջազգային հիմնադրամից 3,5-8 մլրդ դոլարի կայունացման վարկ ստանալ: Այս մասին լրագրողներին հայտնել է այդ երկրի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը:

2011-ին հանրապետության տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ: Մայիսի վերջին բելառուսական ռուբլին դեվալվացիայի ենթարկվեց, առաջ եկավ շատ աբրանքների դեֆիցիտ: