Այսօր` հունիսի 1-ին տեղի է ունեցել «Գյումուշի պոմպակայանի» պաշտոնական բացման արարողությունը:

Պոմպակայանը, որը գտնվում է Կոտայքի մարզի Կարենիս համայնքի հարեւանությամբ, վերակառուցվել է Համաշխարհային Բանկի հատկացրած 116 մլն դրամ գումարով ու «Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի» շրջանակներում իրականացված բազմաթիվ ծրագրերի շարքում իր ուրույն տեղն ունի ջրամատակարարման համակարգի բարելավման գործում:

Իսկ ինչ վերաբերում է խմելու ջրի որակին, ապա այս պոմպակայանի միջոցով հաճախորդները, մասնավորապես Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ եւ մասնակիորեն Էրեբունի վարչական շրջաններում, «Արարատյան» պոմպակայանի խորքային աղբյուրների ջրերի փոխարեն կօգտվեն լեռնային սառնորակ ջրից:

Այսօր արդեն «Գյումուշի պոմպակայանն» իր մասնաբաժինն ունի խմելու ջրի արտադրման եւ մատակարարման կարեւոր գործում` Երեւանի ջրամատակարարման համակարգ մղելով 300լ/վ ջուր: Այս պոմպակայանի գործարկման արդյունքում նույն չափով նվազեցվել է Մասիս քաղաքի «Արարատյան» պոմպակայանում արտադրվող ջրի ծավալները: Ի դեպ, 1 խմ ջուր մղելու համար այստեղ ծախսվում է 0.76 կՎտ էլեկտրաէներգիա «Գյումուշի» պոմպակայանի ընդամենը 0.28 կՎտ-ի դիմաց, այսինքն մոտ 2,7 անգամ ավելի: