Հայաստանի Հանրային խորհրդի՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերով հանձնաժողովի կոլեգիան հունիսի 3­ին հրավիրած ընդլայնված նիստում կքննարկի գիտության ոլորտում տրվող դրամաշնորհների հետ կապված հարցեր:

Հանրային խորհրդի մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը հրավիրված են Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: