Ամերիկացի զույգը` Էլլին ու Մեթը Տեքսաս նահանգից, Facebook սոցիալական ցանցում գրանցել են իրենց չծնված աղջկան:

KLTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ապագա ծնողներն ասել են, որ որոշել են երեխայի համար էջ բացել եւ այդպիսով իրենց ընկերներին եւ հարազատներին տեղեկացնել Էլլիի հղիության, այնուհետեւ նաեւ սաղմի գործերի մասին:

Էլլի Գրինի խոսքով, գրանցման պահից մեկ օրվա ընթացքում նրա ապագա դստեր Մրայայի (ծնողներն այդպես են անվանակոչելու երեխային) հետ ընկերացել է գրեթե 100 մարդ:  Այժմ աղջնակն ունի ավելի քան 260 ընկեր: Դեռեւս գոյություն չունեցող մարդու անձնական էջում նշված է, որ նրա նախընտրելի սպորտաձեւերն են ֆուտբոլը եւ լողը,  սիրելի երգչուհին Լեդի Գագան է, իսկ հոբբին` մատ ծծելը:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Մրայայի անունից նրա էջում գրառումներ է անում մայրը, ով զանազան պատմություններ է ներկայացնում աղջկա ներարգանդային կյանքից: Հիմնականում գրառումները վերաբերում են երեխայի վարքին: «Շատ հետաքրքիր է հետեւել, թե ինչպես է մարդն ուղղակիորեն իրեն դիմում»,- նշել է Մրայայի ապագա մայրը:

Ապագա ծնողները նաեւ նշել են, որ մտադիր են Facebook սոցիալական ցանցում պահպանել դստեր էջը նրա ծնվելուց հետո:  Ակնկնալվում է, որ Մրայան «կպատմի»  ընկերներին լույս աշխարհ գալու իր պատմությունը: Աղջիկը ծնվելու է մոտ ապագայում:

Սոցիոլոգների տվյալներով` մինչեւ երկու տարեկան երեխաների 5 տոկոսը գրանցված են զանազան սոցիալական ցանցերում: