Չինացի հաքերներին հաջողվել է ապօրինաբար Gmail ծառայության հարյուրավոր հասցեներ ստանալ, հայտնել է Google ընկերությունը:

Փոստային հասցեների գաղտնագրերը գողանալու համար չարագործները օգտագործել են այսպես կոչված ֆիշինգ (տեղեկատվության գողություն` կեղծ կայքերի ստեղծման միջոցով): Չինական Ցզինան քաղաքից իրականացված կիբերհարձակման նպատակն էր հասնել նամակագրության եւ հետեւել նամակների ընթացքին:

Տուժածների թվում են բարձրաստիճան ամերիկացի պետծառայողներ, զինծառայողներ, լրագրողներ, նաեւ չինացի իրավաապաշտպաններ Ասիայի մի քանի երկրների կառավարությունների աշխատակիցներ: