Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը կոչ է արել Իրանը շրջապատել հակահրթիռային համալիրներով: Նրա խոսքով, նման խնդիրն ի զորու են կատարել ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն եւ մերձավորարեւելյան ու կենտրոնասիական տարածաշրջաններում նրանց դաշնակիցները:

Ըստ Պերեսի, Իսրայելը ՀՀՊ համակարգ ունի մերձավոր հեռահարության հրթիռների ոչնչացման համար, ԱՄՆ-ը ստեղծել է հեռահար հրթիռներից պաշտպանվելու համակարգ եւ այժմ ժամանակն է միջոց ստեղծել միջին հեռահարության հրթիռներից պաշտպանվելու համար, հաղորդում է NEWSru.co.il-ը` վկայակոչելով «Կոլ Իսրայել» ռադիոկայանը:

Իսրայելի նախագահը հայտարարել է նախօրեին Իտալիա թռչելու մասին: Պերեսը մտադիր է հանդիպել Ջորջո Նապոլիտանոյի, այլ պաշտոնատար անձանց հետ: