Գարեգին Բ-ն հունիսի 1-ին կարգալույծ է հռչակել Տ. Աբել քահանա Մանուկյանին:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ պատճառը քահանայի կողմից շարունակվող կարգազանց անուղղա ընթացքն է` «ի հետեւումն Աբել քահանայի կախակայման վերաբերյալ մայիս 5, 2011 թվակիր տնօրինության»:

Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Հրաչ Մանուկյան: