Մոսկվան տեղեկությունների չունի Թեհրանի կողմից ատոմային զենքի արտադրության վերաբերյալ, այդ տեսությունն իր հաստատումը չի գտել նաեւ ՄԱԳԱՏԵ-ի հաշվետվություններում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք որեւէ ապացույց չունենք, որ Իրանը քաղաքական որոշում է կայացրել ատոմային ռումբ արտադրելու մասին»,- ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում:

Ըստ Լավրովի, «հույսը պետք է դնել ոչ թե «նոր պատժամիջոցների ու սպառնալիքների, այլ բանակցությունների վրա, ինչպես այսօրվա աշխարհում ցանկացած իրավիճակում»: