Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը կպատվաստվի կորոնավիրուսի դեմ առաջիկա շաբաթների ընթացքում, գրում է Daily Mail-ը:
Բարձրաստիճան աղբյուրները հաղորդում են, որ 94-ամյա թագուհին եւ նրա 99-ամյա ամուսին արքայազն Ֆիլիպը չեն ստանա արտոնություններ բուժման դեպքում, եւ երկուսն էլ կսպասեն իրենց հերթին պատվաստվելու համար:
Ակնկալվում է, որ թագավորական ընտանիքը կստանա համապատասխան խորհրդատվությունն իրենց բժիշկներից:
Փորձագետները համարում են, որ, եթե նրանք հրապարակավ հայտնեն պատվաստման մասին իրենց կարծիքը, դա կարող է մեծ նշանակություն ունենալ ապատեղեկատվության դեմ պայքարում, որը տարածվում է դավադրության տեսության կողմնակիցների միջոցով, ինչը, ըստ փորձագետների, կարող է հանգեցնել բնակչության զգալի մասի՝ պատվաստումից կհրաժարմանը:
Բացի այդ, քննարկվում է արքայազն Չարլզի եւ արքայազն Ուիլյամի դերը պատվաստման ծրագրում:
Ավելորդ մեղադրանքներցի խուսափելու համար թագավորական ընտանիքի ավագ անդամները կստանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի իրենց չափաբաժինն իրենց տարիքի ներկայացուցիչների հետ միասին:





























