Ճապոնիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը կանցկացնեն համատեղ զորավարժություններ ցամաքում եւ ծովում հաջորդ տարվա մայիսին տարածաշրջանում Չինաստանի ռազմական ակտիվության ֆոնին, գրում է Sankei թերթը:

Զորավարժությունները կանցկացվեն Ճապոնիայի անմարդաբնակ կղզիներում եւ կկենտրոնանան տարերային աղետների ժամանակ օգնություն ցուցաբերելուն, սակայն մասնակիցները կարող են նաեւ ուշադրություն դարձնել հարձակումների դեպքում պաշտպանության հարցերին, գրում է թերթը՝ հղում անելով աղբյուրին:

Համատեղ զորավարժությունների նպատակն է Չինաստանին հակազդեցությունը, որը հավակնում է Արեւելյան Չինական ծովում Ճապոնիայի կողմից վերահսկվող կղզիներին, նշում է թերթը:

«Մենք ցանկանում ենք ցուցադրել մեր ներկայությունը տարածաշրջանում եւ ուղերձ հղել ճապոնա-ֆրանսիական համագործակցության մասին»,-թերթին հայտարարել է ֆրանսիական ռազմածովային նավատորմի ծովակալ Պյեր Բանդյեն:

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը Reuters գործակալության համար: