Իրանում հերքել են երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը:

Ավելի վաղ սոցցանցերում լուրեր են հայտնվել Խամենեիի առողջական վիճակի վատթարացման եւ այդ կապակցությամբ իշխանությունը իբր փոխանցելու մասին: Իրանի հոգեւոր առաջնորդը 81 տարեկան է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկուշաբթի Fars գործակալությունը՝ հղում անելով պաշտոնյային, հայտնել է, որ Խամենեին առողջ է եւ աշխատում է ծրագրերին համապատասխան: