Այս տարի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության եզակի արդյունք է գրանցվել. այն կրճատվել է ընդամենը 0,7 տոկոսով: Այս մասին Մոսկվայում իր հայ գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Կողմերը ողջունել են անցած տարի առեւտրաշրջանառության էական աճը՝ 26 տոկոսով:
«Մեր առեւտրային գործընկերներից քչերի հետ նման թվեր ունենք: Եվ մենք դա կարեւորում ենք»,-նշել է Լավրովը:
Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները կնպաստեն առեւտրատնտեսական կապերի հետագա խորացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ հավելել է Լավրովը:











