Ռուս խաղաղապահների աջակությամբ մեկ օրում ԼՂ է վերադարձել 859 փախստական: Ընդհանուր առմամբ վերադարձել է 34 հազար փախստական: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նա նշել է, որ շփման գծի ողջ երկայնքով կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է: Նշվում է, որ ռուս խաղաղապահները մեկ օրում մաքրել են ավելի քան մեկ հեկտար տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել եւ ոչնչացրել 2876 պայթյունավտանգ առարկա:
Կոնաշենկովն ընդգծել է, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է:





























