Ստամբուլի դատարանն ազատ է արձակել ռուսական ՆՏՎ հեռուստաալիքի լրագրողներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրինԼ

«Գլխավոր դատախազությունում ցուցմունք տալուց հետո ռուս լրագրողներն ազատ են արձակվել: Նրանցից բացի ազատ է արձակվել Թուրքիայի քաղաքացին»,-ասել է գործակալության աղբյուրը:

Նշվում է, որ լրագրողները կարտաքսվեն ՌԴ մոտ ժամանակներս:

«Մանրամասները դեռ ճշտվում են: Պաշտոնական տեղեկատվություն դեռ չունենք»,-հավելել է աղբյուրը:

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին Ստամբուլում գտնվող ռուս լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոն եւ Իվան Մալիշկինը կապի դուրս չեն եկել: Նախարարությունում նշել են, որ «վերջին անգամ նրանց հետ շփում է հաստատվել հինգշաբթի, նրանք հայտնել են, որ իրենց ձերբակալել են անհայտ անձինք եւ ինչ-որ տեղ են տանում»:

Լրագրողները ռեպորտաժ էին պատրաստում թուրքական  Bayraktar TB2 հարվածային անօդաչուների մասին: