«Լուսավոր Հայաստանը» գերիների եւ ձերբակալվածների մասին հայտարարություն կներկայացնի խորհրդարանում: Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ հայտարարությունը կներկայացվի վաղը:

«Ապա քվեարկության կդրվի հայտարարության նախագիծը, որն ուղղված է միջազգային կազմակերպություններին եւ ԵԱՀԿ-ին՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այնպես էլ ԵԱՀԿ այլ անդամ երկրներին: Հուսով ենք՝ իշխող դաշինքից մեր գործընկերները կողմ կքվեարկեն այդ հայտարարության ընդունմանը»,-նշեց Մարուքյանը:

Նա նաեւ հայտնեց, որ այդ հարցով «Լուսավոր Հայաստանն» արդեն դիմել է Եվրոպայի խորհրդի՝ խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի կանխարգելման հանձնաժողովին, որի ներկայացուցիչներն իրավունք Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում այցելել անձանց պահման վայրեր եւ բանտեր: Աջակցության խնդրանքով պատգամավորները դիմել են նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գերիների փոխանակման վերջնաժամետկներ նշված չեն, Ռուսաստանն այդ համաձայնության իրականացման երաշխավորն է: Եվ եթե որպես երաշխավոր Ռուսաստանի գործառույթը գործում էր այն ժամանակ, երբ պահանջներն իրականացնում էր հայկական կողմը, ապա այդ գործառույթները պետք է իրականացվեն նաեւ հիմա»,-պարզաբանեց Մարուքյանը: