Facebook-ի կրիպտոարժույթի վերանվանումից ավելին է պետք, որպեսզի վերանան կարգավորիչ մարմինների մտավախությունները՝ Գերմանիայում եւ Եվրոպայում դրանք գործարկելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը, հայտնում է Reuters-ը:
Ելույթ ունենալով կրիպտոարտարժույթները քննարկող G7-ի ֆինանսների նախարարների տեսաժողովի ավարտից հետո, Շոլցն ասել է, որ Libra-ի վերաթողարկումը նոր՝ Diem անունով միայն կոսմետիկ փոփոխություն է: «Ոչխարի մորթով գայլը մնում է գայլ»,- ասել է նա: «Ինձ համար պարզ է, որ Գերմանիան եւ Եվրոպան չեն կարող եւ չեն համաձայնի ընդունել դրա մուտքը շուկա, քանի դեռ կարգավորիչ ռիսկերը պատշաճ կերպով հաշվի չեն առնվել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի արտարժույթի մենաշնորհը մնա պետությունների ձեռքում»:




























