Ծրագրային ապահովման արտադրության համաշխարհային հսկա Microsoft կորպորացիան ներկայացրել է Windows 8 նոր օպերացիոն համակարգը: Նոր համակարգչային պլատֆորմի շնորհանդեսը անցկացվել է ԱՄՆ-ում եւ Թայվանում, հաղորդում է Reuters-ը:
Նոր օպերացիոն համակարգը օպտիմալացվել է ինչպես անհատական համակարգիչների, այնպես էլ պլանշետների վրա աշխատելու համար: Մասնավորապես Windows 8-ի գլխավոր էկրանը բաղկացած է այսպես կոչված «սալիկներից», այդ տեխնոլոգիան կիրառվել է դեռ 7-րդ վարկածում: Բացի այդ, Microsoft-ն աշխատում է ինտեգրել համակարգը Skype ծառայության հետ:
Windows 8-ի թողարկման ժամկետը դեռ անհայտ է: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ այն վաճառքի կհանվի 2011թ. աշնանից ոչ շուտ:




























