Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մի խումբ փաստաբանների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկելի է ԼՂ հակամարտության հետևանքով գերեվարված անձանց փոխանակման և աճյունների վերադարձի վերաբերյալ զարգացումները։

ԱՄՆ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթ է գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը: Դատապարտելով գերիների նկատմամբ բռնությունը՝ նա շեշտեց մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։

Դեսպան Թրեյսին ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության տևական և կայուն քաղաքական լուծում գտնելու Միացյալ Նահանգների հանձնառությունը»։

Այսօր դեսպան Թրեյսին մի խումբ փաստաբանների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի և ՀՀ Մարդու...

Опубликовано U.S. Embassy Yerevan Вторник, 8 декабря 2020 г.