Կալիֆորնիայում լրտեսական ծրագիրն օգնել է վերադարձնել գողացած նոթբուքը:

Infox-ի տվյալներով, դիզայներ Ջոշուա Կաուֆմանը նախապես իր համակարգչի վրա հատուկ ծրագիր էր տեղադրել, որը տեսախցիկի օգնությամբ նկարում էր օբյեկտիվում հայտնված ամեն ինչ:

Գողության մասին Կաուֆմանը հայտնել էր մարտի վերջին: Դրանից հետո համակարգիչը գողի մի քանի տասնյակ լուսանկարներ էր արել եւ ուղարկել տիրոջը: Վերջինս էլ դրանք տեղադրում էր բլոգում` հուսալով, որ կճանաչեն նրան:

Պարզվել էր, որ գողը արաբական ծագմամբ տաքսու վարորդ, 27-ամյա Մութաննա Ալդեբաշին է: Նա գլխի չէր ընկել ֆորմատ անել համակարգչի կոշտ սկավառակը եւ նոր ծրագրային ապահովում դնել` չկասկածելով, որ գողացված համակարգիչը հետեւում է իրեն: