Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

Վարչապետը կարեւորել է հայ-ամերիկյան փոխգործակցությունը եւ երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակական աշխատանքը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին եւ ստեղծված իրավիճակին: