Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

ՌԴ ԱԳՆ-ը հայտնում է, զրույցի ընթացքում ընդգծվել է համատեղ դիտարկման կենտրոնի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման նպատակով երկու երկրների ջանքերի համակարգումը շարունակելու անհրաժեշտությունը:

Նախարարները մտքեր են փոխանակել ներուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կողմերը վերահաստատել են հակամարտության կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների պահպանման կարեւորությունը, սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը տարածաշրջանում: