20-րդ դարի խոշորագույն գրողների մեկի, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկիի հուշարձանը Մոսկվայում ստեղծվել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի գումարներով:
Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել մայիսի 31-ին Մոսկվայի կենտրոնում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հուշարձանը տեղադրված է Նովինսկի բուլվարի մերձակայքում: Այն բրոնզե ֆիգուր է: «Բրոդսկիի հուշարձանն իմ անձնական նվերն է քաղաքին: Ամեն ինչ` պատվանդանը, քարը, հուշարձանը»,- ասել է Ֆրանգուլյանը:




























