Արդարադատության նախարարությանը տրվել է նոր գործառույթ` զորահավաքային նախապատրաստություն, զորահավաքի եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորում եւ իրականացում:

Այդ մասին կառավարությունն այսօր` հունիսի 2-ի նիստում ընդունել է համապատասխան որոշում:

NEWS.am-ին առայժմ չհաջողվեց այս հացի կապակցությամբ պարզաբանում ստանալ պաշտպանության նախարարությունից, որն ավանդաբար հանդիսանում է զորակոչի պատասխանատուն:

Նշենք, որ բոլոր նախարարությոնները իրենց կանոնադրություններում նախատեսում են նման գործառույթ: