Միջերկրական ծովում անհետ կորել է մոտ 200 մարդ Հյուսիսային Աֆրիկայից: Այդ մասին հաղորդում է Թունիսի պետական տեղեկատվական գործակալությունը:
Հունիսի 1-ի երեկոյան Իտալիա մեկնող նավը, որի վրա հիմնականում Լիբիա մեկնող փախստականներ են եղել, խորտակվել է: Թունիսցի սահմանապահներին հաջողվել է փրկել 550-ից ավելի մարդու, սակայն մոտ 200-ը կորել են:
Վթարը տեղի է ունեցել Կերկեննա կղզիախմբի մերձակայքում, որը պատկանում է Թունիսին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























