Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Հռոմ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին. տոնակատարությունների շրջանակում հրավիրված պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները ներկա են գտնվել զինվորական շքերթին, իսկ երեկոյան «Կվիրինալե» պալատում նրանք կունկնդրեն տոնի առիթով կազմակերպված համերգը:
Այսօր ի պատիվ պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների նախատեսված է նաեւ պաշտոնական ընթրիք` Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի եւ տիկին Կլիո Մարիա Նապոլիտանոյի անունից:
Ավարտելով աշխատանքային այցը Իտալիա` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին կվերադառնա Երեւան:




























