Վրաստանի Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը Թբիլիսիում ներկայացրել է Վրաստանի կողմից Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում մշակված գործողությունների ծրագրի 2010թ.կատարման մասին հաշվետվության շնորհանդեսը:
Ըստ հաշվետվության, նախորդ տարի Վրաստանում առաջընթաց է նկատվել արդարադատության համակարգի բարեփոխմա, ընտրությունների անցկացման գործընթացի կատարելագործման, սահմանադրական բարեփոխման, կանանց իրավունքների պաշտպանության, առեւտրի եւ բիզնեսի հետ կապված, վարչական կոռուպցիայի հաղթահարման եւ տարածաշրջանային զարգացման ոլորտներում:
Անհանստացնող են մնում իրավիճակը քրեակատարողական համակարգում, որտեղ դատապարտյալների պահման պայմանները անմարդկային եւ նվաստացուցիչ են: Այդ խնդիրը պայմանավորված է բանտերի գերբեռնվածությամբ: Սակայն Եվրամիությունը դրական գնահատական է տալիս նրան, որ քրեական պատասխանատվության ենթակա տարիքը 12-ից հասցվել է 14-ի:
Դիվանագետը նկատել է, որ չնայած վարչական կոռուպցիայի վերացմանը, կան էլիտար կոռուպցիայի առանձին դեպքեր, որոնց դեմ պետք է պայքարել:




























