Այս երեւույթը նոր չէ ոչ Հայաստանում, ոչ էլ Ադրբեջանում: Այս երեւույթը եղել է անցյալում եւ գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ առճակատում եւ թշնամանք կա: Այս մասին դեկտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին հայտարարեց հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի այն հարցին` արդյո՞ք նա ամաչում է պատերազմում իր երկրի պարտության համար եւ նրա համար, որ ՀՀ կառավարության ղեկավարին դաշնակից երկրներում, մասնավորապես` լրատվամիջոցներում, դաժանագույն ծաղրուծանակի եւ քննադատության են ենթարկում:

«Պարոն վարչապետ, չեմ հիշում մի դեպք, երբ մեր ռազմավարական գործընկեր հանդիսացող դաշնակից երկրից որեւէ լրատվական գործակալություն անհարգալից վերաբերմունք կցուցաբերեր Հայաստանի առաջին դեմքի նկատմամբ: Ավելին, ես չեմ հիշում մի դեմք, երբ մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների ղեկավարներն իրենց թույլ կտային ծաղրել Հայաստանի ղեկավարներից որեւէ մեկիս: Ես սա ցավով եմ ասում»:

Պատգամավորի խոսքով` քանի որ Փաշինյանը մի ամբողջ երկիր է ներկայացնում, նա իր նկատմամբ հետագա ծաղրուծանակից խուսափելու համար պետք է հրաժարական տա` դրանով իսկ պահպանելով իր դեմքն ու երկրի պատիվը:

Ի պատասխան` Փաշինյանն ասաց, որ իրենք «իրենց մանդատն ու խնդիրները ստացել են ժողովրդից»: «Միայն ժողովրդից ստացած լիազորություններն ու մանդատն են այն շրջանակը, որի շրջանակներում մենք պետք է իրականացնենք մեր կամ իմ լիազորությունները»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, նա խոստովանեց, որ երկիրը բավականին բարդ իրավիճակում է գտնվում` հորդորելով համախմբել բոլոր ուժերն առկա խնդիրները հաղթահարելու համար: