18 ամիս անց ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները կրկնակի ստուգում դիտարկում կանցկացնեն հայկական ԱԷԿ-ում` ստուգելու համար այս դիտարկման ժամանակ տրված առաջարկների կատարման ընթացքը: Այս մասին այսօր` հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Մեծամորի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը:
Նա ԱԷԿ-ների անվտանգ շահգործման դիտարկման թիմի կողմից հայկական ԱԷԿ-ի ներկա դիտարկումը դրական է գնահատել` նրա անվտանգության մակարդակի բարձրացման տեսանկյունից:
Նշենք, որ OCA խումբը, որը բաղկացած է 8 երկրների 11 մասնագետներից, ստուգումներ է անցկացրել Մեծամորի ԱԷԿ-ում:
Դիտարկման խմբի ղեկավարը գոհունակություն է հայտնել ԱԷԿ-ի աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ ԱԷԿ-ի շահագործման Հայաստանի օրինակը կարող է օրինակ լինել շատ երկրների համար:




























