Առանձին խմբերի ձայները չպետք է շփոթել ժողովրդի ձայի հետ: Այս մասին դեկտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին:
«Միայն ժողովուրդը պետք է իրավունք ունենա խոսելու ժողովրդի անունից: Մեր ամենամեծ խնդիրը մարդկանց խոսելու եւ արտահայտվելու հնարավորություն տալն է, որպեսզի մենք չխառնենք որոշակի խմբերի ձայները ժողովրդի ձայնի հետ»,- ասաց նա: Նա կարծում է, որ իր կառավարության ամենակարեւոր նպատակն է ապահովել, որպեսզի Հայաստանում «ժողովրդի իշխանությունը» ոչ մի պատրվակով չվտանգվի:











