Ադրբեջանում հունիսի 2-ի դրությամբ, կա Facebook սոցիալական ցանցի 390 հազար 660 օգտագործող, այնինչ ապրիլին այդ թիվը կազմում էր 355 հազար 640:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը, Facebakers տարբերակով վերջին 3 ամսում Facebook-ի օգտագործողների թիվն աճել է 65 հազար 780-ով կամ 20,2 տոկոսով:

Ադրբեջանը Facebook-ի օգտագործողների վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 94-րդ հորիզոնականը:

Ղազախստանը զբաղեցրել է 103-րդ տեղը, Լատվիան` 106-րդը, Բելառուսը` 107-րդը, Մոլդովան` 114-րդը, Հայաստանը` 120-րդը, Ուզբեկստանը` 158-րդը, Տաջիկստանը` 183-րդը, Թուրքմենստանը` 191-րդը:

Ռուսաստանը արդեն երկրորդ ամիսն է, որ այդ վարկանիշում 26-րդ տեղում է:

Վարկանիշային ցանկում առաջատար երկրներն են ԱՄՆ-ը (149,3 մլն), Ինդոնեզիան (37,9 մլն), Մեծ Բրիտանիան (29,5 մլն), Թուրքիան (28,9 մլն) եւ Հնդկաստանը (26,7 մլն):

Ընդհանուր առմամբ, Facebook-ի օգտագործողների թիվն ամբողջ աշխարհում կազմում է 689 մլն 332 հազար 700: