Ես խնդիր չեմ տեսնում, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պահանջեն իմ հրաժարականը: Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Ես խնդիր չեմ տեսնում, եթե մեր եկեղեցու ներկայացուցիչները, այդ թվում Նորին սրբազանությունը հանդես գան նման կոչով եւ հայտնեն իրենց կարծիքը:

Ես դրանում ողբերգություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրը, այդ թվում կաթողիկոսները, իրենց դիրքորոշումը հայտնելու իրավունք ունեն: Կառավարությունն ու ժողովուրդն իրավունք ունեն չհամաձայնել այդ կարծիքի հետ»,-ասաց նա: