Հայաստանի իշխանությունները պատրաստ են երկխոսության բոլորի հետ, ովքեր նրանց հետ սպառնալիքների լեզվով չեն խոսում: Այս մասին դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նա կրկին չհամաձայնեց, որ Երեւանում փողոցներ փակելը նշանակում է համապետական բողոք արտահայտել: «Հազար մարդ կարող է փակել փողոցները, կարող է գրոհել խորհրդարանը, կարող է մահափորձ կատարել խորհրդարանի խոսնակի դեմ, բայց նա չի կարող ոչ միայն հաղթել խորհրդարանական ընտրություններում, այլ նույնիսկ հասնել այնտեղ: Մենք չենք կառչի աթոռներից: Եթե ժողովուրդը պահանջի իմ մահապատիժը, ապա ինձ պետք է գնդակահարել կամ կախել՝ լավ, բայց սա պետք է լինի ժողովրդի կարծիքը, այլ ոչ թե մի քանի առանձին խմբերի»,- հայտարարեց Փաշինյանը:

Միեւնույն ժամանակ, նա կրկնեց, որ իշխանությունները պատրաստ են զրուցել բոլորի հետ, նույնիսկ նրանց հրաժարականը պահանջողների հետ: Կարեւորն այն է, որ երկխոսության ոչ մի կողմը չմտածի, որ կարող է վախեցնել մյուսին: