Նիդերլանդների խորհրդարանը միաձայն բանաձեւ է ընդունել Արցախի բնակչության անվտանգության հրատապ ապահովման եւ կարգավիճակի որոշման մասին:

«Այսօր Նիդերլանդների խորհրդարանը բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհապաղ եւ վերջնական կարգավորման մասին, որպեսզի ապահովվի բնակչության անվտանգությունն ու որոշվի կարգավիճակը, որով կապահովվի Արցախի անվտանգությունն ու մշտական պաշտպանությունը»,-Թվիթթերում հայտնել է Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան:

Բանաձեւը կառավարությանը կոչ է անում դրա համար ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբում: