Բռնության եւ ահաբեկչության կոչեր պարունակող եւ պոռնո կայքերի հասանելիությունը Ադրբեջանում կարող է սահմանափակվել: «Այդ կայքերում կան չաթեր եւ ծանոթության ֆորումներ: Այդ առումով, անհրաժեշտ է այդ հարցը օրակարգ ներառել Ադրբեջանում»,- Trend-ին ասել է Հանրապետական մանկական կազմակերպության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Գյուլեր Ահմեդովան:

Նրա խոսքով, հաշվի առնելով, որ այդպիսի կայքերից ավելի շատ օգտվում են դեռահասները, պետք է այդ խնդրին ավելի լուրջ մոտենալ: Ահմեդովան, ով կողմ է  նմանատիպ կայքերն արգելելուն, նշել է, որ ռուսական փորձը ցույց է տալիս, որ  նման կայքերում կարող են երեխաներին բարոյական բռնության ենթարկել:

Պատգամավորի խոսքով, Ադրբեջանը շուտով կմիանա կիբեռհանցագործությունների վերաբերյալ կոնվենցիային: Նա անհրաժեշտ է համարում նման կայքերի արգելումը Ադրբեջանում: