Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից:

«Տեղեկացնում ենք, որ այցի մանրամասները չեն հրապարակվելու»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ։