Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը զրույցն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ որպես «բեղմնավոր» է որակել:
«Ուրախ եմ հյուրընկալել Ադրբեջանի արտգործնախարարին: Նա ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը»,- գրել է նա Twitter-ում:
«Բեղմնավոր բանակցություններ երկկողմ համապարփակ համագործակցության զարգացման վերաբերյալ, այդ թվում` պատերազմի հետեւանքով ավերված տարածքների վերականգնման, Հյուսիս/Հարավ միջանցքի, Կասպից էներգետիկ ռեսուրսների եւ շատ այլ հարցերի քննարկում»,- հավելել է նա:
Pleased to host Azerbaijan's FM @bayramov_jeyhun. Welcomed end of hostilities and restoration of Azeri territorial integrity.
— Javad Zarif (@JZarif) December 9, 2020
Fruitful talks on furthering comprehensive bilateral cooperation—incl reconstruction of war-torn areas, North/South Corridor, Caspian energy & much more. pic.twitter.com/ZEhnqqpaRZ





























