Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ մի շարք փոփոխություններ է հաստատել գործող օրենքներում:

Դրանց թվում են.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ` 87, միաձայն),

Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ` 86, միաձայն):

Բացի այդ, առաջին ընթերցմամբ խորհրդարանականները հաստատել են «Դատական ​​օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը (կողմ` 85, միաձայն):

Պատգամավորները նաեւ կողմ են քվեարկել «Կույր, տեսողության խնդիրներ ունեցող եւ տեսողության սահմանափակ կարողությամբ այլ ընթերցողների համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիության ապահովման մասին» միջազգային պայմանագրի վավերացմանը (կողմ` 87, միաձայն):